«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հուլուսի Աքար. Իրաքի տարածքում Թուրքիայի 13 քաղաքացիների մարմիններ են հայտնաբերվել

Հուլուսի Աքար. Իրաքի տարածքում Թուրքիայի 13 քաղաքացիների մարմիններ են հայտնաբերվել
14.02.2021 | 22:51

Իրաքի հյուսիսում գտնվող քարանձավերից մեկում հայտնաբերվել են Թուրքիայի 13 քաղաքացիների մարմինները, հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը։ Նրա խոսքով` զոհերը քաղաքացիական անձինք են և հայտնաբերվել են Իրաքի հյուսիսում թուրքական բանակի «Արծվի ճիրան-2» գործողության ընթացքում։


Իրաքին սահմանակից Շըրնաք գավառում գտնվող հրամանատարական կետում Աքարն ասել է. «Թուրքիայի քաղաքացիները սպանվել են հակաահաբեկչական գործողությունը սկսելուց հետո այդ քարանձավը հսկող ահաբեկիչների կողմից»: Նա հավելել է, որ Թուրքիայի քաղաքացիների մահվան համար պատասխանատու զինյալները «չեզոքացվել են»։

Դիտվել է՝ 4223

Մեկնաբանություններ